211652_close_icon
views-count1433 դիտում article-date 23:32 08-11-2019

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում նախարար Պապիկյանը, ողջունելով զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությունը, առաջարկել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս հաշվի առնել ոլորտային բազմազանությունը և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, ինչը կխթանի ինչպես տուրիստական ներհոսքին տարբեր մարզեր, այնպես էլ տարածաշրջանների տնտեսական զարգացմանը: Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ այն համարելով կոմիտեի և մարզերի միջև համագործակցության մեկնարկի լավ հնարավորություն: Մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերում զբոսաշրջային առումով գրավիչ թիրախային համայնքները, զբոսաշրջային ուղղությունների և ենթակառուցվածքների զարգացման առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՝ առաջարկվող նախագծային փաթեթներն ուսումնասիրելու և դրանք ըստ նպատակահարմարության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: «Հիշեցնենք, որ մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից մարզպետներին էր ներկայացվել ՀԲ-ի Մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի առնչությամբ նախարար Պապիկյանը հանձնարարել էր մարզպետներին ներկայացնել մրցունակ զբոսաշրջային նախագծեր՝ծրագրում ընդգրկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր