211652_close_icon
views-count58850 դիտում article-date 19:50 08-11-2019

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. մահացածն ու 3 վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Opel մակնիշի 36 MC 952 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են քաղաքացիները, ովքեր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թողթակցի հտ զրույցում ասում էին, որ օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատր Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշոցքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր