211652_close_icon
views-count1975 դիտում article-date 15:52 08-11-2019

Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

Հայաստանում Բուլղարիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովի ուղեկցությամբ՝ Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունը՝ արտակարգ իրավիճակների ամբիոնի պետ, գնդապետ, պրոֆեսոր Դիմո Դիմովը և վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, մայոր Գեորգի Պոպիվանովն այցելեցին ԵՊԲՀ ռազմաբժշական ֆակուլտետ: Ճանաչողական այցի շրջանակում արտասահմանցի գործընկերները հանդիպեցին բուհի ղեկավարությանը, եղան Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, այդ թվում՝Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավար կազմը և Բուլղարիայի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկեցին համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր: Կարևորելով միջազգայնացման գործընթացը՝ բուհի ղեկավորություններկայացրեց առաջարկություններ, որոնք կնպաստեն երկու երկների միջև կրթության և բժշկության ոլորտում կապերի սերտացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր