5615 դիտում
10:24 08-11-2019
Գործ չարած, բայց երկար հանգիստ վայելող Սուպեռ Հայկոն եթե գոնե մի փոքր սիրում է Երևանն ու երևանցուն, պետք է վայրկյան առաջ թողնի քաղաքապետի՝ ոչ իրեն հարիր պաշտոնը
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է.
Երևանի «քաղաքապետ» Սուպեռ Հայկոն չի կարողանում հավաքագրել Երևանի բյուջեն:
Ժամանակին Հայկ Մարությանը ասում էր, որ իրենք նորմալ բյուջե են հավաքում, իսկ հիմա լեզուն ջուր առած ձայն չի հանում, ինչու՞. որովհետև նա չի կարողանում անել այնպես, որպեսզի բյուջեն աճի, և Երևանի եկամուտները չեն հավաքագրվում, սա նշանակում է, որ չեղած և նախատեսված ծրագրերը նույնպես մնալու են օդից կախված:
Սրա գլխավոր պատճառներից է աղբահանության վրա ծախսված ահռելի մեծ գումարները, ու դրա համար տակից դուրս գալ չի կարողանում: Սակայն ունենք այն, ինչ ունենք և տեսնում ենք, որ այդքան գումար ծախսելուց հետո կրկին վատ է կատարվում աղբահանությունը՝ բակերում, փողոցներում, ամենուր փնթի վիճակ է, Երևանը սարքել են լքված քաղաք:
Մի քանի կենտրոնական փողոց մաքրելով, մարդկանց աչքին թոզ փչելով, մնացած հատվածները աչքաթող անելով, դարձնում են խոզանոց: Իր չկատարած խոստումների հետևանքով Երևանի կառավարումը կարող ենք ասել, որ տապալված է, քանի որ քաղաքին հարկավոր է ամենօրյա ուշադրություն: Իսկ այս ամենը անդրադառնալու է ընդհանուր երկրի բյուջեի ցուցանիշների վրա` բացասական մասով: Իսկ սրանից կարոք ենք ենթադրել, որ Հայկոյից ինչպես սկզբում, այնպես էլ հիմա պարզ էր, որ քաղաք ղեկավարող դուրս չէր գա:
Նա իր անգործությամբ խանգարում է Երևանի զարգացմանը ու ոչ միայն Երևանի,Doing Bussiness-6 կետով Հայաստանի հետընթացքը ուղիղ կապված է Հայկոյի ոչ իր տեղը լինելու և սխալ քաղաքականության հետ: Հայկոյի վայրկյան առաջ հեռանալը օգուտ կլինի մեր քաղաքի համար:
Գործ չարած, բայց երկար հանգիստ վայելող Սուպեռ Հայկոն եթե գոնե մի փոքր սիրում է Երևանն ու երևանցուն, պետք վայրկյան առաջ թողնի քաղաքապետի՝ ոչ իրեն հարիր պաշտոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
280 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
232 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
232 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր