60717 դիտում
23:58 07-11-2019
Քաղաքացին դիմել է վարչապետին և գլխավոր դատախազին, որ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը խարդախությամբ իրենից հափշտակել է 100 մլն դրամի գույք
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի դատախազությունում գրություն է ստացվել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին՝ հասցեագրված Վանաձոր քաղաքի բնակիչ Նարինե Ա-ի կողմից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է նշված անձանց և հայտնել, որ 2014 թվականին իր կողմից «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության Վանաձորի մասնաճյուղի հետ կնքվել է վարկային պայմանագիր՝ 100 մլն դրամի չափով՝ 15.5 տոկոսադրույքով, դրա դիմաց գրավադրելով Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանում գտնվող, նախկինում իրեն պատկանող ատամնաբուժական կլինիկան, ինչպես նաև իր սեփական տունը։
Դիմումատուն հայտնել է վարչապետին և գլխավոր դատախազին, որ հետագայում ինքը չի կարողացել մարել բանկի տոկոսները, ինչի համար կառավարիչ Վարդան Սարդարյանը խաբեությամբ հափշտակել է 150 մլն դրամ արժողությամբ իրեն պատկանող կլինիկան՝ իր ամբողջ գույքով, բժշկական թանկարժեք սարքավորումներով ու ատամնաբուժության մեջ օգտագործվող բժշկական գործիքներով և դրանք հետագայում էժան գնով՝ մոտ 40 մլն դրամով, վաճառքի ձևով օտարել է իր մտերիմ Վահան Գրիգորյանին։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ն. Աղաջանյանը նաև նշել է, որ հիշյալ ատամնաբուժական կլինիկայի նախկին մենեջերը հիշյալ գործընթացներում նշված անձանց հետ մտել է հանցավոր գործարքների մեջ և դրանից զատ՝ իբր տարբեր կազմակերպությունների հետ ինչ-որ գործարքներ կնքելու և տնտեսական հարցեր լուծելու համար խարդախությամբ իրենից հափշտակել է մոտ 4 մլն դրամ։
Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, քանի որ դատախազությունից վարչապետին և գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը ուղարկվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ հրապարակել «Ամերիաբանկ-ի տեսակետը։
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
13:39 10-12-2022
Բանկի կառավարիչը 2 քաղաքացուց խարդախությամբ ընդհանուր շուրջ 50 մլն դրամ է հափշտակել. Քննչական կոմիտե