211652_close_icon
views-count1971 դիտում article-date 21:18 07-11-2019

Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 10 տոկոսով

Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ապրանքաշրջանառությունը 2019 թվականի առաջին 8 ամիսներին կազմել է 92,59 մլն դոլար եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով: Այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը: Դիվանագետի խոսքով՝ ցուցանիշի բացատրվում է 2018 թվականին առեւտրի ցուցանիշների թռիչքաձեւ աճով, երբ «Տուրբոատոմ» (Խարկով քաղաք) բաժնետիրական ընկերությունը (Խարկով քաղաք) Մեծամորի ատոմային էլեկտրակայան սարքավորումների մատակարարումներ է իրականացրել: «Միաժամանակ, ընթացիկ տարում գրանցել ենք Ուկրաինայից մսի մատակարարումների գրեթե կրկնակի աճ, աճում են դեղագործական արտադրանքի մատակարարումները, ավանդաբար, Հայաստանի արտադրողների վստահությունն է վայելում ուկրաինական կաթի փոշին: Ինչ վերաբերում է Հայաստանից Ուկրաինա ներմուծմանը, ապա մեծ մասը կազմում է կոնյակը», - նշել է Ավտոնոմովը:

Նմանատիպ նյութեր