211652_close_icon
views-count50770 դիտում article-date 17:47 07-11-2019

Նուբարաշենի բանտում ոչ միայն արշալույսներն են խաղաղ, այլ նաև դատապարտյալներն ու կալանավորված անձինք այսուհետ սնվելու են միջազգային չափանիշներին համապատասխան սննդակարգով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի բանտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոխնախարարն ու քրեակատարողական ծառայության պետը ծանոթացել են փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի որակին։ Նշված ծրագիրը Նուբարաշենի բանտում մեկնարկել է հոկտեմբերի 15-ից, իսկ Արմավիրի բանտում՝ հոկտեմբերի 16-ից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ՌԵԴԻ-ՍԹԵԴԻ» ՍՊԸ-ի բալանսում գործող «[url=https://www.facebook.com/artlunch2002/]Արթ Լանչ[/url]» ընկերությունը կարճ ժամանակում կարողացել են ապացուցել, որ մատակարարվող սնունդը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Նուբարաշենի բանտում պահվող անձանց նշված ընկերության կողմից տրամադրվելու է պատրաստի սնունդ, օրը 3 անգամ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Սնունդը պատրաստվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի տարածքում «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ում աշխատող, իրենց գործին գիտակ, մասնագիտացված խոհարարների կողմից և որ ամենակարևորն է, սնունդը տրամադրվում է՝ համաձայն 1 շաբաթվա համար նախօրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունն ապահովելու նպատակով։ Ճաշացուցակներն էլ հաստատվում են քրեակատարողական հիմնարկի պետի կողմից մատակարար կազմակերպության կողմից կազմված տեղեկանքի հիման վրա և դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր մի քանի բանտարկյալներ, հրաժարվելով տեսախցիկի առջև խոսելուց, ասում էին. «Մենք գոհ ենք սննդի մատակարարումից, առանց չափազանցնելու կարող ենք ասել, որ տարբերություն չենք զգում՝ մեր տնեցի՞ք են բերել, թե՞ էստեղ։ Համոզվելու համար նրանք նույնիսկ խորհուրդ էին տալիս, որպեսզի համտեսենք սնունդը։ Առաջ, երբ սնունդն ուտում էինք, որոշ տեսակներ համտեսելուց հետո «գրավում էինք սանհանգույցը», իսկ հիմա առանց վարանելու ուտում ենք ու վստահ, որ մեզ մատակարարվող սննդամթերքը էլ երբեք ժոգ չի առաջացնի»։ Մի քանի դատապարտյալներ էլ դիմում էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասելով. «Լավ կլիներ, որ «Սուպեր մամա-2» ֆիլմը նկարահանեին Նուբարաշենի բանտում, որպեսզի իրենց աչքով տեսնեին, թե ինչպիսի մարդաբոյ ու անբարեկարգ փոսեր է տիրում ճանապարհին։ Հուսով ենք, որ քաղաքապետարանն ու Էրեբունու թաղապետարանն էլ կարճ ժամանակում ասֆալտապատման խնդիրը կլուծեն, կբարելավեն ճանապարհը, որպեսզի մեր հարազատները տեսակցության գալուց չասեն՝ էդ մի կիլոմետր ճանապարհն անցնելուց կես մարդ էղանք, կուշտ փորով գաս, էդ մի կիլոմետր ճանապարհն անցնես, ստամոքսդ կդատարկվի ու կթուլանաս»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+

Նմանատիպ նյութեր