211652_close_icon
views-count1100 դիտում article-date 17:58 07-11-2019

ՀՀ ԱԺ բարեկամական խումբն ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանի հետ: Քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Կարեւորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը: Տիկին խոսնակը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանականների համատեղ նախաձեռնություններին: ՀՀ Աժ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակ Թոն Թին Ֆոնգի հետ: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական հարթակում նպաստելու են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմանը: Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբի աշխատանքներն իրենց դերակատարարումն են ունենում փոխգործակցության զարգացման գործում: Վահե Էնֆիաջյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ, որը հարկավոր է արդյունավետ օգտագործել՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այցի շրջանակում նախատեսված են Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի մի շարք աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վիետնամի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր