211652_close_icon
views-count1557 դիտում article-date 17:18 07-11-2019

Տոկիո-2020-ից առաջ ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համաժողովին, որն անցկացվել է Լեհաստանի Կրակովիցե քաղաքում: Նրա խոսքով՝ ՄՕԿ-ը մտադիր է մեծ հումարներ ներդնել դոպինգի դեմ պայքարի համար: «Միջազգային ֆեդերացիաներին ու ազգային հակադոպինգային կազմակերպություններին լրացուցիչ տարածքներ են հարկավոր դոպինգ-ստուգումները պահպանելու համար: ՄՕԿ-ը պատրաստ է իր վրա վերցնել ֆինանսական պարտավորությունները՝ կապված այդ հարցի հետ: Մեր հաշվարկներով, դրա համար կպահանջվի 5 միլիոն դոլար: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ-ստուգումների թիվն ամենամասշտաբայինը կլինի վերջին տարիներին: Միջազգային ֆեդերացիաներն ու պետական տարբեր մարմինները պետք է ունենան WADA-ին աջակցելու հստակ ծրագիր»,- ասել է Թոմաս Բախը: WADA-ի միջոցառմանը մասնակցել են 1700 պատվիրակներ ամբողջ աշխարհից: Հիշեցնենք, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Նմանատիպ նյութեր