211652_close_icon
views-count2588 դիտում article-date 22:59 07-11-2019

Կապանի ոստիկանները նոյեմբերի 6-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց կատարելիս Արծվանիկ բնակավայր տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրրել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված է եղել փայտանյութով։ Երիտասարդ վարորդը, որը Կապան համայնքի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ կաղնի, բոխի և թղկի տեսակի ծառերը ապօրինի հատվել են Կապանի Կաղնուտ բնակավայրի անտառից։ Նույն օրը Կապանի բաժնի ծառայողները շրջայց են կատարել բնապահպահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղի աշխատակիցների հետ։ Նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Կապան համայնքի բնակիչ, 45-ամյա մի տղամրդու վարած «ՈւԱԶ»-ը, որը բարձված էր մոտ 2 խորանարդ մետր փայտնայութով։ Այս դեպքում ևս վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ բոխին հատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսության Արծվանիկ անտառապետության տարածքում։ Վնասի չափի պարզվում է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր