211652_close_icon
views-count4136 դիտում article-date 16:15 07-11-2019

Սահմանվել է այն պաշտոնյաների ցանկը, որոնց ուղեբեռը մաքսային զննության չի ենթարկվելու ԵՏՄ տարածքում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը: Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածում, որով սահմանված են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու դրույթները: Մասնավորապես նախատեսվում է ԵՏՄ պետությունների ղեկավարների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռի մաքսային զննումից հավասարապես ազատել նաև ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ևնրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը: Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել վերը նշված հոդվածով սահմանված ՀՀ այն պաշտոնատար անձանց ցանկում, որոնց անձնական ուղեբեռը ևս ենթակա չէ մաքսային զննության:

Նմանատիպ նյութեր