1382 դիտում
15:23 07-11-2019
ԵՄ դրամաշնորհով խորհրդատվություն է մատուցվելու ՀՀ ճանապարհները բարեկարգելու հարցում
Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով թույլատրվում է Սերբիայում գրանցված «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությանը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեությունը:
Ըստ հիմնավորման, այս թույլտվությունը գործում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկի և «ՍԵՍՏՐԱՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ», «ՔՈՎԻԱյ/Էս» ՍՊԸ և «ՍՎԵՌՈՈՒԴ» ՍՊԸ» համատեղ ձեռնարկության միջև կնքված պայմանագրի գործողության ողջ ընթացքում:
«Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) աջակցելու նպատակով ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի խորհուրդը 2017թ․ հուլիսի 6-ին հաստատել է Հայաստանի Հանրապետությանը 5,15 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի տրամադրումը՝ նպատակ ունենալով ճանապարհաշինարարական և կարողությունների զարգացման միջոցով Հայաստանում բարելավել ճանապարհային անվտանգությունը։
2018թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) միջև ստորագրվել է «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին տեխնիկական աջակցություն» համագործակցության համաձայնագիրը՝ համաձայն որի Դրամաշնորհի շրջանակներում ԵՆԲ-ը խորհրդատվական ծառայությունների տեսքով Ծրագրին տրամադրել է 650 հազ․եվրո առավելագույն բյուջեով տեխնիկական աջակցություն։
Տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների վտանգավոր տեղամասերի նույնականացում, ուսումնասիրություն, բարելավման աշխատանքների նախագծում, աշխատանքների իրականացման տեխնիկական հսկողություն, ճանապարհային անվտանգության աուդիտորների ուսուցում, ճանապարհների նախագծման գործող ստանդարտների վերանայում՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրամիության ստանդարտներին և միջազգային լավագույն պրակտիկային համապատասխանեցնելու նպատակով:
Նշված խորհրդատվական ծառայություններն իրականացնելու նպատակով՝ Եվրոպական ներդրումային բանկի և «ՍԵՍՏՐԱ ՍՊԸԲԵԼԳՐԱԴ», «ՔՈՎԻԱյ/Էս» ՍՊԸ և «ՍՎԵՌՈՈՒԴ»ԱՊԸ» համատեղ ձեռնարկության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:
Համատեղ ձեռնարկության գլխավոր գործընկերը հանդիսանում է «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությունը, որն իրականացնելու է լիցենզավորման ենթակա՝ճանապարհային վտանգավոր հատվածների բարելավման աշխատանքների նախագծում, շինարարական աշխատանքների որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն գործունեությունը»,- ասված է հիմնավորման մեջ:
Նմանատիպ նյութեր
6513 դիտում
21:49 24-11-2019
Սուրեն Պապիկյան. Գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ու բարեկարգելու ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»