211652_close_icon
views-count1980 դիտում article-date 14:31 07-11-2019

77 լավագույն ուսուցիչներ, դաստիարակներ համակարգիչներ կստանան որպես խրախուսում

Կառավարությունն այսօրվա նիոստում որոշեց «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին խրախուսելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 42 միլիոն166 հազար դրամ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի սպորտի նախարարության հատվածը ևս տեղափոխվի և գտնվի նույն շենքում: Նախարարի խոսքով, այս նախագծով ցանկություն ունեն համակարգիչներ տրամադրել լավագույն ուսուցիչներին. «Այս գումարը նախկինում չի դրվել բյուջեի մեջ, իրականացվել է պահուստային ֆոնդի միջոցներով: Այս անգամ արդեն դա դրվում է բյուջեի մեջ»: Նա ընդգծեց, որ խոսքը 77 ուսուցչի, դաստիարակի և տնօրենի մասին է:

Նմանատիպ նյութեր