211652_close_icon
views-count1389 դիտում article-date 21:51 06-11-2019

Գերազանցել եմ արագությունը․ ՊԵԿ փոխնախագահը ՃՈ աշխատակցի կողմից տուգանվել է 10 հազար դրամ. armtimes.com

Բարձրաստիճան պաշտոնյան, որին օրեր առաջ տուգանել է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է։ Տեղեկությունը «[url=https://armtimes.com/hy/article/173269?fbclid=IwAR1pM2era-nh4pV3m50G2Sqe4_IcCgfVIKSFqkp8mv782NGqBlFsGQrDT50]Հայկական ժամանակ[/url]»-ի հետ զրույցում հաստատեց պաշտոնյան․ «Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վրա մի փոքր գերազանցել եմ արագությունը եւ տուգանվել տասը հազար ՀՀ դրամի չափով»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Ներսիսյանը։ Մեր հարցին՝ արդյոք ծառայողակա՞ն ավտոմեքենայով է եղել, վերջինս պատասխանեց, որ եղել է իր անձնական մեքենայով։ ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ ՃՈ աշխատակիցները շատ հարգալից մոտեցել են, իրեն ճանաչել եւ ըստ սահմանված կարգի՝ տուգանել։ Ներսիսյանը դրական գնահատեց այս քայլը՝ հավելելով, որ սա պետք է օրինակ ծառայի, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/173269?fbclid=IwAR1pM2era-nh4pV3m50G2Sqe4_IcCgfVIKSFqkp8mv782NGqBlFsGQrDT50]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր