211652_close_icon
views-count3952 դիտում article-date 20:56 06-11-2019

Անհեթեթություն է. Արթուր Վանեցյանը՝ Վարուժան Ավետիսյանի հայտարարության մասին, թե Վանեցյանը շատ բան գիտի Յուրի Տեփանոսյանի գործի մասին. News.am

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն անհեթեթություն է։ Այս մասին [url=https://news.am/arm/news/543058.html]News.am[/url]-ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտի սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։ Վանեցյանը հերքել է նաև այն հայտարարությունը, թե ինքը ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ կապվել է Արայիկ Խանդոյանի հետ։ «Ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ ռադիոկապով կապվել է, եթե ցանկանում են իմանալ՝ ով է այդ մարդը, թող դիմեն Ազգային անվտանգության ծառայություն, եթե ԱԱԾ-ն կորոշի բացահայտել այդ մարդուն, թող բացահայտեն, ես իրենց ասած մայորը չեմ, սա հստակ եւ պաշտոնապես ասում եմ»։

Նմանատիպ նյութեր