211652_close_icon
views-count1550 դիտում article-date 23:52 06-11-2019

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ: Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր