Մատենադարանի և Վրաստանի ձեռագրերի կենտրոնի ստորագրած հուշագիրը հեռանկարներ կբացի գիտնականների առաջ
Մաշտոցյան Մատենադարանի և Վրաստանի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագիրը հնարավորություն կընձեռի իրականացնել համատեղ գիտակրթական և մշակութային ծրագրեր, մասնագետների փոխանակում, համատեղ ուսումնասիրություններ, հրատարակություններ, ցուցահանդեսներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերը հուշագիրը ստորագրեցին նոյեմբերի 6-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում: