3279 դիտում
23:30 06-11-2019
Երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ. տիկին Նունե Սարգսյանը և Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն այցելել են մշակութային կենտրոններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն այսօր այցելել են Հայաստանի պատմության թանգարան:
Շրջայցի ընթացքում տիկին Վլասիա Պավլոպուլուն նշել է, որ շատ տպավորված է պատմամշակութային ժառանգության ներկայացված ցուցանմուշներով: «Դրանք հերթական ապացույցն են այն բանի, որ մեր երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ»,-նշել է Հունաստանի նախագահի տիկինը՝ հավելելով, որ երկու երկրների ընդհանուր անցյալը մեծապես նպաստում է բարեկամական կապերի ամրապնդմանը:
Տիկին Սարգսյանը նշել է, որ երկու երկրները միշտ եղել են բարեկամ և օգնել իրար: «Այս այցը կարևոր է մեր բարեկամությունն ամրապնդելու համար»,-ասել է Հայաստանի նախագահի տիկինը՝ ավելացնելով, որ տիկին Պավլոպուլուի հետ քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1049 դիտում
15:26 04-06-2021
Հայաստանն ու Ղազախստանն ունեն շատ ընդհանրություններ. Արմեն Սարգսյանը՝ Ղազախստանի խորհրդարանի նախագահին
1851 դիտում
22:12 19-11-2018
Հայերը և ճապոնացիները շատ ընդհանրություններ ունեն. Ճապոնիայի դեսպանը հյուրընկալվել է ԵՊՀ-ում
Այս բաժնից
787 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
781 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
562 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան