211652_close_icon
views-count1638 դիտում article-date 20:24 06-11-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս օրերին «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունն իր գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվում է Երևանում: Նախատեսված են աշխատանքային հանդիպումներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ բոլոր խմբակցությունների հետ: «Քիչ առաջ ավարտվեց մեր առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Քննարկել ենք հարցերի լայն շրջանակ: Հանդիպումը շատ արդյունավետ եմ որակում: Պարոն Միրզոյանը միջկուսակցական և միջխորհրդարանական մակարդակներում աջակցելու պատրաստակամություն է հայտնել, որպեսզի համատեղ աշխատանքների մակարդակը նոր որակական փուլ թևակոխի: Փոխադարձ համաձայություն ենք ձեռք բերել այս ձևաչափով շփումները շարունակելու վերաբերյալ: Ի դեպ, տեղին եմ համարում նշել, որ այս հանդիպումները մեր քաղաքական տարեգրության մեջ նոր էջ են բացում: ՀՀ իշխանությունները, առաջին անգամ ընդունելով Արցախի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցիչներին, համագործակցության հիմքում նոր մակարդակի վրա են դնում Արցախի սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը: Մյուս հանդիպումներին կանդրադառնամ հաջորդիվ»,- գրել է Ա. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր