3094 դիտում
17:28 06-11-2019
Նախագահ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին:
Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ: «Դուք վաղուց արժանացել եք մեր ժողովրդի սիրուն: Բայց դեռ անելիք ունեք. որքան շատ ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք մենք»,- նշել է նախագահ Սարգսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
15:58 25-11-2019
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Այս բաժնից
376 դիտում
16:29 24-04-2024
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան