1035 դիտում
18:45 06-11-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին:
ՄՃԽ ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները և իրականացվող հետազոտությունները։ Նա նշել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող կառույց է, որը զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրմամբ, վերլուծում դրանց շուրջ զարգացումները և հրապարակում զեկույցներ, հաշվետվություններ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնում դրանց կարգավորման վերաբերյալ: Նշվել է, որ առաջիկայում զեկույց կհրապարակվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Կարևորելով հակամարտության շուրջ անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք կնպաստեն միջազգային հանրության կողմից հակամարտության և դրան առնչվող գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձևավորմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
985 դիտում
21:16 18-12-2023
Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին
1156 դիտում
18:17 20-12-2023
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին
Այս բաժնից
565 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1270 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1114 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը