211652_close_icon
views-count1740 դիտում article-date 10:19 06-11-2019

«Հայաստանի պետական տնտեսագիտական հա­մալսարան» ՊՈԱԿ-ը կդառնա հիմ­նադրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ առաջիկայում «Հայաստանի պետական տնտեսագիտական հա­մալսարան» ՊՈԱԿ-ը կվերակազմա­կերպվի «Հայաստանի պետական տն­տեսագիտական համալսարան» հիմ­նադրամի: Տեղեկացնենք, որ Հայաս­տանում մի շարք բուհեր անցել են հիմնադրամի անցման ձևաչափը: Տնտեսագիտական համալսարանը հիմնադրամի վերածվելուց հետո կկարողանա ավելի ազատ և ինքնա­վար գործել ֆինանսական առումով: Ըստ կրթության, գիտության, մշա­կույթի և սպորտի նախարարության՝ համալսարանի՝ որպես ՊՈԱԿ-ի ֆի­նանսական սահմանափակ միջոցնե­րը հնարավորություն չեն տալիս զգա­լի ներդրում պահանջող բնագավառ­ներում ապահովել շոշափելի զար­գացում: Ավելին՝ համալսարանի կար­գավիճակը հնարավորություն չի ըն­ձեռում սահմանված կարգով ներգրա­վելու արտաքին ներդրողների: Իսկ հիմնադրամի վերակազմակերպվելու միջոցով կլուծվի ֆինանսավորման խնդիրը: Բացի այս, ներկայիս վիճա­կում համալսարանը հնարավորու­թյուն չունի ընդլայնել ձեռնարկատիրական գործունեության տեսակները՝ առանց կառավարության համապա­տասխան որոշման ընդունման»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր