211652_close_icon
views-count30679 դիտում article-date 18:52 05-11-2019

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին, ով «ղումարի» արդյունքում չի նշանակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Շնորհավորելով գեներալ Վ. Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆ. Ցոլակյանը նշեց, որ նա իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավմամբ արժանի է զբաղեցնելու Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը: ԱԻ նախարարը նորանշանակ տնօրենին հորդորեց հատկապես ուշադրության կենտրոնում պահել ծառայության կազմակերպման և կարգապահության հետ կապված հարցերը և նրան մաղթեց խաղաղ և արդյունավետ աշխատանք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գաբրիելյանը արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում համարվում է «հնաբնակ», իր գործի գիտակ, ժողովրդի լեզվով ասած՝ հալալ քրտինքով է արժանացել գեներալի կոչմանը, և որ ամենակարևորն է, վարչապետ Ն. Փաշինյանի որոշմամբ Վ. Գաբրելյանը Փ/Ծ տնօրեն է նշանակվել՝ գնահատվելով իր մարդկային տեսակն ու աշխատանքը, ու կարելի է ի լուր աշխարհի՝ ասել, որ նա Փ/Ծ տնօրեն «ղումարի» արդյունքում չի նշանակվել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր