211652_close_icon
views-count1833 դիտում article-date 18:05 05-11-2019

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս Պավլոպուլոսը Պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և Պատվո պահակախմբի ստուգայց։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր