211652_close_icon
views-count5885 դիտում article-date 16:47 05-11-2019

Սամարայի ստադիոնում երկրպագուների ծեծկռտուքի ժամանակ մահացել է ստյուարդներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի առաջնության «Կռիլյա Սովետով»-«Ռուբին» խաղից (0:0) hետո «Սամարա Արենա» ստադիոնում մահացել է անվտանգության աշխատակիցներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել թիմերի երկրպագուների ծեծկռտուքի ժամանակ: Բախման ընթացքում ստյուարդներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այնտեղ շտապ ժամանակ բժիշկները փորձել են փրկել անվտանգության աշխատակցին, սակայն ի վերջո արձանագրել են տղամարդու մահը: «Ստյուարդի մահը դժբախտ դեպք է, որը որևէ կապ չունի տրիբունայում ծեծկռտուքի հետ: Խաղից հետո նրա սիրտը կանգ է առել», հայտնել է «Կռիլյա Սովետով» ակումբի մամլո քարտուղարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր