5646 դիտում
16:38 05-11-2019
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/11/05/trial-live/3133707]Tert.am[/url]-ըգրում է. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին։
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը: Նրանք միջնորդել են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։
Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։
Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։ Ավելին, նախկինում, 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափել քննությունից և չի խոչընդոտել դատական գործընթացը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/11/05/trial-live/3133707]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3533 դիտում
20:28 10-04-2019
Վերաքննիչ դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին որոշումը. Tert.am
Այս բաժնից
721 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2071 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
721 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար