211652_close_icon
views-count13126 դիտում article-date 14:17 05-11-2019

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը յուրացրել է քաղաքապետի լիազաորությունները

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքում գրում է. Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը յուրացրել է քաղաքապետի լիազաորությունները: Նոյեմբերի 6-ից Երևանը չի ունենա քաղաքապետ: Ինչքան էլ,որ զարմանալի ու տարօրինակ հնչի այս ամենը,սակայն կան հնարավոր չափով փաստեր: Հայաստանի հանրապետության օրենսդրության համաձայն՝ Երևանում քաղաքապետ կարող է լիներ ավագանու անդամը, ավագանու անդամ են Հայկ Մարությանը և առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, իսկ մնացած տեղակալները ավագանու անդամ չեն և, հետևաբար, ոչ ոք չունի´ իրավասություն փոխարինել քաղաքապետին: ԵՎ նորից հիշեցնեմ, որ արդեն մեկ շաբաթից ավել է՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է Չեխիա արձակուրդի, և նա կրկին երկարացրել է արձակուրդի ժանանակը, իսկ նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն էլ նոյեմբերի 6-ից կբացակայի որոշ ժամանակով: ԵՎ փաստ, որ Երևանը զրկված է քաղաքապետից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր