211652_close_icon
views-count1536 դիտում article-date 23:14 04-11-2019

Անձնական խուզարկությամբ՝ տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 3-ին, ժամը 12․30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Մրգավան գյուղի 55-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման չորացված մանրացված զանգվածով փաթեթ և «Էնալապրիլ-Հ» գրառմամբ տուփով 5 դեղահաբ։ Տղամարդը հայտնել է, որ կանեփանման զանգվածը թմրամիջոց է, որը ինքն է քաղել դաշտում վայրաճած կանեփի բույսից՝ անձնական օգտագործման համար։ Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։ Նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր