211652_close_icon
views-count5678 դիտում article-date 21:46 04-11-2019

Երևանի նոր երթուղային ցանցում նախատեսվում է ունենալ 101 նոր տրոլեյբուս

Երևանի նոր երթուղային ցանցում նախատեսվում է ունենալ 101 նոր տրոլեյբուս: Այս մասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Վերջին անգամ տրոլեյբուսների կայանը թարմացվել է 2008-ին: Ուղիղ 70 տարի է, ինչ տրոլեյբուսը Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի մի մասն է Այսօր քաղաքը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի: Օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ: Օրական էլեկտրատրանսպորտից 12000-14500 ուղևոր է օգտվում: «Քարտեզի վրա երևում են մեր բոլոր երթուղիները, որտեղ սկիզբ են առնում, որտեղ վերջանում են: Բոլորը ունեն GPS համակարգ»,- ասել է երթակարգավար Սամվել Արամյանը: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային այս միջոցը զարգացման հեռանկար ունի: «Մենք այսօր մեր հաշվեկշռում ունենք 78 տրոլեյբուս: Դրանցից 34-ը «ԼԻԱԶ»-ներ են, որոնք 2008 թվականի են, ունենք 12 հատ «Շկոդա», որոնք 31-32 տարվա են, և ունենք 6 հատ «Ռենո» մակնիշի տրոլեյբուսներ, որոնք 41 տարվա են»,- նշել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը:

Նմանատիպ նյութեր