211652_close_icon
views-count854 դիտում article-date 19:23 04-11-2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է պաշտոնական այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ: Արարատ Միրզոյանը, ողջունելով Շուկուրջոն Զուխուրովին, ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հայ-տաջիկական հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ելնելով երկու երկրների փոխադարձ հետաքրքրություններից եւ շահերից: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների ձեւաչափում առանցքային դեր է զբաղեցնում խորհրդարանական բաղադրիչը՝ գոհունակություն հայտնելով Հայաստան-Տաջիկստան խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվությունից: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում: Շուկուրջոն Զուխուրովը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ եւ տաջիկ ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված են բարեկամական հարաբերություններ: Նա բարձր է գնահատել Տաջիկստանում հայ համայնքի դերը եւ գործունեությունը: Շուկուրջոն Զուխուրովը հույս է հայտնել, որ մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման մեծ ներուժ կա՝ հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մշակութային երկխոսության շրջանակում: Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների դրական դինամիկան եւ հույս հայտնել, որ տնտեսական ներուժը ճիշտ կիրացվի: Քննարկվել է նաեւ միջազգային տարբեր ձեւաչափերում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգը:

Նմանատիպ նյութեր