41726 դիտում
18:24 04-11-2019
Հայտնաբերված ժամկետանց կարագը, թթվասերը, կետչուպը, երշիկը և այլ սննդամթերքներ ոչնչացվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մի քանի օր առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի կարագ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է:
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Վահե Վերդյանին պատկանող իրացման կետում, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք (մոտ երկու կգ. ընդհանուր քաշով տարբեր տեսակի շոկոլադե կոֆետներ, արևածաղկի հալվա գետնանուշով, Էլնոր բուսասերուցքային սփրեդ, թթվասեր 6 հատ, յոգուրտ «Ելակ» լակտոզայով, կետչուպ 2 հատ, տարբեր ապրանքանիշերի սարդելկաներ, նրբերշիկներ, եփած երշիկներ «բժշկական», պանիր սուլուգունի:
Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, ինչի կապակցությամբ տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր:
Ողջունելով քաղաքացու ակտիվ դիրքորոշումը՝ սպառողներին հորդորում ենք լինել պահանջատեր և ցանկացած խախտում նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
9465 դիտում
20:35 24-05-2018
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2002 դիտում
18:42 27-06-2019
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է
6921 դիտում
21:06 14-01-2017
10 սննդամթերքներ, որոնք մենք մշտապես սխալ ենք ուտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
868 դիտում
20:45 30-01-2025
Քննարկում՝ Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ
631 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը