211652_close_icon
views-count2366 դիտում article-date 14:26 04-11-2019

Կարգին քաղաքագլուխը գլուխը առել ու փախել ա

[b]Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքի էջում գրում է[/b]. Կարգին քաղաքագլուխը, գլուխը առել ու փախելա: Այս մեկ շաբատվա մեջ Երևանում տեղի են ունենում դեպքեր,որոնք արկածախնդրային ժանրից են: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կենդանաբանական այգում անհասկանալի պայմաններում թափառող շների միջամտությամբ հոշոտվեցին կենդանիներ, սա այն դեպքում, երբ կրկին քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում թափառող շների դեմ պայքարող հիմնարկը: Կորուստը ցավալի է, բայց արդեն վտանգավոր և սարսափ առաջացնող,քանի,որ այդ հիմնարկը կրկին մատնված է անգործության,իսկ եթե օրինակ այդ նույն շները հարձակվեն մարդկանց վրա ո՞վ է պատասխան տալու այդ ամենի համար: Սա աբսուրդի ժանրից է,երբ կենգուռուների պարիսպի վրայով կարողանում են ցատկել շներ սա ևս մեկ փաստ, որ քաղաքապետարանին պատկանող այդ երկու կառույցները ուղղակի պարապությանն են մատնված:Իսկ կենդանասեր քաղաքագլուխը ժամանակին ասում էր,ո ր լուծվել է մարդկանց և կենդանիների անվտամգ շփումը: Նույնիսկ Հաճախորդի կարգավիճակով,տարբեր մարդկանց համար ծառայող կենդանաբանական այգու նախկին տնօրենն է ցանկանում խոսել քաղաքագլխի հետ, երբ նրան տեսնի, սա կրկին խոսում է այն մասին,որ քաղաքապետը նույնիսկ ներքին կարգով չի խոսել այս ամենի մասին: Սա այնքան թքած ունի այս կատարվելիք իրադարձության վրա, որ անգամ իր քաղաքական հոր մենշնորհով` LiVE-ով չի արձագանքում: Դե մենք հասկանում ենք քաղաքագլուխը իր բոլոր խոստումները կատարել է,գոհացրել է և դեռ չի ցանկանում վերադառնալ իր հանգստից,որը հիշեցնեմ Չեխիայում է: ԵՎ այս ամենից հետո,մշակույթը մակունցի միջից զզված դուրս է պորտկում և կրկի´ն քաղաքապետարանի թույտվությամբ, մետրոյի բակում հակահայկական, հակամշակութային քարոզ պար բեմադրում: Իսկ այս ամենը տեղի է ունենում առանց հանրային քննարկման,քննարկումը պարտադիր է քանի,որ հայության ճնշող մեծամասնությունը դեմ է նման այլասերվածությանը այն էլ օրը ցերեկով Երևանի սրտում: Իսկ այդ քարոզի գլխավոր ошейник-ով «հերոսուհին» իմ քայլը խմբակցության ավագանու ղեկավարն է, կարճ` Ձեր տեղակալը ավագանիում: Իսկ հայության մեծամասնությունը այդ օրից նրան մենակ քլնգում է իսկ դուք պարոն քաղաքագլուխ կրկին լռում եք, չեք ուզում այդ ամենը Ձեզ վրա վերցնել և ավանակի ականջում քնած վայելում եք Ձեր հանգիստը: Իսկ դուք այդ ամենից տեղյակ եղել եք և այդ թույլտվությունը «տրվցցվելա» Ձեր ղեկավարած կառույցի կողմից: Գոնե տղամարդկություն ցույց տաք և Ձեր Խաչունցին պաշտպանեք,բայց դուք կրկին մնացել եք յուբկա հագնողի դերում, իսկ մեզ յուբկայով տղամարդ քաղաքագլուխ պետք չի: Չնայած այս ամենին, Ձեզ մոտ շատ լավ է ստացվում յուբկայով դերեր խաղալը, շարունակեք Ձեր կիսատ թողածը: Իսկ Երևանը սիրող, այն էլ ղեկավարող մարդը, չպե´տք է պահի իրեն նման ձև, դու´ք մոլորվել եք, պարոն քաղաքապետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր