1535 դիտում
13:10 04-11-2019
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ
Նոյեմբերի 2-ին իրավապաշտպան Ժաննա Ալեսանյանը իր ֆեյսբուքյան էջում [url=https://www.tert.am/am/news/2019/11/02/janna-alexanyan/3131748]գրառում[/url] էր կատարել, որ «Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ:
Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից ընդամենը երեք ժամ անց»:
Տեղեկացնում ենք, որ Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ.Գալոյանի մահը հետևանք է ստացած կյանքի հետ անհամատեղելի կոպիտ մարմնական վնասվածքների, որն էլ պայմանավորված է եղել գլխի հրազենային, գնդակային միջանցիկ վիրավորումներով, և նրա մահը վրա է հասել հրազենային վնասվածքը ստանալուց անմիջապես հետո:
Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել են 3 քերծվածքներ և 1 վերք, որոնք բնորոշ չեն հրազենային վնասվածքների՝ դրանցից 2 ունեն մոտ 2-3 օրվա վաղեմություններ, իսկ մյուս 2-ը՝ ժամերից մինչև մեկ օրվա, և վերը նշված վնասվածքները կենդանի անձանց մոտ առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում և նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում:
Մյուս վնասվածքները բնորոշեն են հրազենային վնասվածքներին:
Նմանատիպ նյութեր
3305 դիտում
13:01 24-07-2019
Շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ
11942 դիտում
15:17 31-07-2017
Առանց դատաբժշկական փորձաքննության եզրակացության նշվել է զինծառայողի մահվան պատճառը. aravot.am
1759 դիտում
12:38 29-07-2019
Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են