211652_close_icon
views-count2936 դիտում article-date 21:33 03-11-2019

Սթոլթենբերգը դեմ է արտահայտվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դեմ է արտահայտվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչերին՝ նշելով, որ նա ալյանսի կարևոր դաշնակից է և իր անվտանգությունը ապահովելու օրինական շահեր ունի: Սթոլթենբերգը նշել է, Իսլամական պետության դեմ պայքարում Թուրքիան վճռորոշ դեր է խաղացել: Բացի այդ, նրա խոսքերով, ոչ մի այլ դաշնակից այդ քանակի սիրիացի փախստական չի ընդունել՝ արդեն 3,6 մլն մարդ: «ՆԱՏՕ-ի ոչ մի այլ անդամ այդքան չի տուժել ահաբեկիչներից, որքան՝ Թուրքիան», ասել է Սթոլթենբերգը: Այդպիսով, գլխավոր քարտուղարը ընդդիմացել է արևմտյան քաղաքական շրջանակների և հակաթուրքական լոբբիստական խմբերի կոչերին՝ կասեցնել Թուրքիայի անդամությունը ՆԱՏՕ-ին կամ հեռացնել այլանսից՝ Անկարայի կողմից քրդական խմբավորումների դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողության համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր