211652_close_icon
views-count78157 դիտում article-date 17:13 03-11-2019

Արարատի մարզում Կաբրիոլետի վերածված Վոլգան բախվել է երկաթե խողովակին. մայր ու որդուն, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Վոլգա մակնիշի 65 ԼՏ 520 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մրգավետ-Ջրաշեն գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել ժողովրդին հայտնի Մխչյանի երկաթե խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորն արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Սուրեն Սահակյանն ու տեսուչ Ստեփան Ադամյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը պարզել է, որ համարանիշները նշված ավտոմեքենայի վրա տեղադրված համարանիշները պատկանում են Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայի։ Այս պահին ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է համարանիշները տեղադրվել Վոլգայի վրա, իսկ Վոլգան էլ վերափոխվել, դարձվել է Կաբրիոլետ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները մայր ու որդի են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր