211652_close_icon
views-count75708 դիտում article-date 15:39 03-11-2019

Բազմաթիվ փրկարարներ ասում են. «Մեր անունից մի՛ բամբասեք մեր լավագույն ղեկավարներին, ձեզ երազախաբություն է սպասվում»

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ հղում անելով իրենց «լավատեղյակ» ու «հավաստի» աղբյուրներին, տեղեկացնում էին, թե Արտակարգ Իրավիճակների նախարարությունում խուճապ է, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Վերահսկողական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ է սկսել ԱԻՆ-ում: Մինչդեռ եթե այդ լրատվամիջոցները մի քիչ ավելի բարեխիղճ գտնվեին, մի քիչ էլ իրենց ուղեղներին զոռ տային, գուցե հիշեին, որ օրեր առաջ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրանքով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր հանձնարարականով ստուգումներ իրականացվեն իր ղեկավարած կառույցում: Հետեւաբար այդ վայ-լրատվամիջոցները ավելի պրոֆեսիոնալ կգտնվեին, եթե պարզապես մութ սենյակում կատու չփնտրեին, այլ հանրությանը տեղեկացնեին, որ վարչապետը բավարարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանի խնդրանքը եւ ԱԻՆ-ում սկսվել են Պետական Վերահսկողական ծառայության ստուգումները: Սույն լրատվամիջոցները նաեւ ընկնելով սենսացիաների հետեւից, գրել էին, թե պատճառն այն է, որ Ֆելիքս Ցոլակյանն է Արթուր Վանեցյանի համար ժամանակին միջնորդել, մինչդեռ պարոն Ցոլակյանը Վանեցյանի համար միջնորդել է դեռեւս այն ժամանակ, երբ ինքը ԱԱԾ-ում բարձր պաշտոն է զբաղեցրել եւ վարչապետն էլ ամենեւին Նիկոլ Փաշինյանը չէր, նա ուղղակի շատ հայտնի լրագրող էր այդ միջնորդության օրերին, նույնիսկ պատգամավոր չէր: Սակայն այստեղ էլ են անբարեխիղճ գտնվել ու գրել, որ Ֆելիքս Ցոլակյանը Արթուր Վանեցյանի համար միջնորդել է, որպեսզի վերջինս նշանակվի ԱԱԾ տնօրեն: Հանրությունն ուղղակի այս ապատեղեկատվությունը «չկերավ»: Գաղտնիք չէ, որ աշխատանքի բերումով հաճախ եմ առիթ ունեցել եւ ունենում շփվելու հրշեջ-փրկարարների, փրկարար-հոգեբանների, փրկարար վարորդների եւ այդ կառույցի տարբեր գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցների հետ, բազմաթիվ անգամներ տարվա ցանկացած եղանակին տեսել ու լուսաբանել եմ նրանց տաժանակիր գործը, նույնիսկ միջազգային բազմաթիվ նմանատիպ կառույցները բարձր են գնահատել հայ հրշեջ-փրկարարի աշխատանքը, որի արմատները դրվեցին լուսահոգի Արմեն Երիցյանի օրոք: Եվ հիմա կառույցի բազմաթիվ աշխատակիցներ, եթե չասեմ մեծ մասը, ընդունում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմից մեր աշխատանքի համար իսկական աջակցություն եղավ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումը, նա դարձավ Արմեն Երիցյանի գործի գերազանց շարունակող: Ու հիմա ԱԻՆ աշխատակիցներն իրենց մաշկի վրա են զգում, որ կառավարությունը խոսքից անցավ գործի, դրա վառ ապացույցը աշխատավարձի բարձրացումն էր, որը խոստացել էին բոլոր նախկին վարչապետները, մինչդեռ նրանց խոստումները օդ էին դուրս եկել: Այս օրերին որոշ մարդիկ Ֆելիքս Ցոլակյանին մեղադրում էին նաեւ կադրային սխալ քաղաքականության մեջ ասելով, թե նա նախարարություն է բերում իր մարդկանց: Հետաքրքիր է, իսկ ու՞մ պետք է բերեր նախարարը՝ բնականաբար այն մարդկանց, որոնց հավատացել է ու վստահ է եղել, որ նրանք կարդարացնեն ազգաբնակչության հույսերը: Միայն մեկ աշխատակցի՝ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, Փրկարար Ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանի մասով գրում էին, թե նա շարքային ոստիկան է եղել: Այո, ինչ վատ բան կա շարքային ոստիկան լինելու մեջ: Մինչդեռ Ա. Գրիգորյանը շարքային ոստիկանից մինչեւ բարձրաստիճան ոստիկան աշխատել է պատասխանատվության բարձր գիտակցումով, եղել է ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերլիազոր, ավագ օպեր լիազոր, իսկ հետո նշանակվել է նույն բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ: Ու նրա պաշտոնավարման տարիներին Մասիս քաղաքում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կտրուկ նվազում է կատարվել: Եթե նա որոշ փինաչի կեղծ լուրեր տարածողների նման աշխատեր, ապա կարելի էր մի հատ էլ անչափահասների գաղութ բացել Մասիսում: Բացի դրանից Ցոլակյանի այս նշանակումից հետո համակարգում բարելավվել է նյութատեխնիկական վիճակը: Այս ամիս արդեն հրշեջ-փրկարարները ստացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացման արգասիքը՝ նրանց աշխատավարձը նախորդ տարիների համեմատ բարձրացել է: Որոշ մարդկանց արժե հուշել՝ փրկարարները բարձր են գնահատում վարչապետի եւ ԱԻՆ նախարարի աննախադեպ ուշադրությունը իրենց տարիների տքնաջան աշխատանքի հանդեպ ու զգուշացնում են՝ նմանատիպ կեղծ լուրեր տարածողներին երազախաբություն է սպասվում, եւ ինչպես ժամանակին ասել է մեծն Սեւակը՝ երազախաբ լինելուց երեխա չեն ունենում, մեր անունից մի բամբասեք մեր լավագույն ղեկավարներին: [b]Գագիկ Շամշյան [/b]

Նմանատիպ նյութեր