211652_close_icon
views-count5400 դիտում article-date 16:36 03-11-2019

Ճապոնիայի վարչապետի օդանավում թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել

Թաիլանդ թռչելու ժամանակ Ճապոնիայի կառավարական օդանավում, որում այդ պահին եղել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և կառավարության այլ անդամներ, ոչ խոշոր հրդեհ է բռնկվել։ Այդ մասին այսօր հայտնել է Kyodo գործակալությունը։ Վերջինի տվյալներով՝ հրդեհն առաջացել է ջեռոցում, որում այդ պահին կերակուր էին տաքացնում։ Այն անմիջապես մարվել է, տուժածներ չկան, օդանավն էլ շարունակել է թռիչքը դեպի Թաիլանդ։ Նոյեմբերի 2-ին Թալիանդի մայրաքաղաքում մեկնարկել է Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովը։

Նմանատիպ նյութեր