211652_close_icon
views-count2765 դիտում article-date 22:32 02-11-2019

ԵԱ. Շախմատի Հայաստանի թիմերը մեդալ չնվաճեցին

Հայաստանի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հունաստանին և 13 միավորով գրավեց չորրորդ տեղը: Հաղթանակներ տարան Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները: Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցեց նաև Հայկ Մարտիրոսյանը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը վաստակեց 15 միավոր: Լավագույն եռյակում տեղ գտան նաև 14-ական միավոր հավաքած Ուկրաինան ու Անգլիան: Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում 1.5:2.5 հաշվով պարտվեց Ադրբեջանին և 11 միավորով գրավեց 7-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց, իսկ Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ում հանդես եկավ նաև Սիրանուշ Ղուկասյանը: Կանանց Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը վաստակեց 16 միավոր։

Նմանատիպ նյութեր