211652_close_icon
views-count39420 դիտում article-date 21:38 02-11-2019

Էդուարդ Բաբայան. Չէի թողնում ծառայության ընթացքում ոչ մեկին նեղացնեին. Armdaily.am

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել [url=https://armdaily.am/?p=68669&l=am%2F&fbclid=IwAR1MZ5XlCKO_6XURehKWJiF88g25p8YTlLY4GLeFFNtRWs3vo1EHdVrXWZ8]Armdaily.am[/url]-ին: [b]-Պարոն Բաբայան, որտե՞ղ եք ծառայել, ո՞ր թվականին և ի՞նչ կոչումով եք զորացրվել: [/b] -1991 – 1993 թթ. ծառայել եմ ՄՀՕՋ – ում՝ զորացրվելով որպես ավագ: Այդ տարիներն, իհարկե, տասնամյակներ անց էլ միշտ հիշողությանս մեջ են՝ Արցախյան ազատամարտի, կռվի ու մեծ դժվարությունների, միաժամանակ նաև անմոռանաոլի քաջության ու հաղթանակների տարիներ էին, որ դարձան բոլորինս: Լաչինի հայտնի միջացքը մենք էինք պաշտպանում: Սկզբում չէին ցանկանում, որ մենք էլ անմիջական մասնակցություն ունենայինք կռիվներին, քանի որ նորակոչիկներ էինք: Բայց Արցախյան պատերազմի այդ տարիներին անհնարին էր չմասնակցելը , քանի որ իմ և շատերիս ընկերներն ու եղբայրները կռվում էին, ինչպե՞ս կարող էինք չլինել նրանց կողքին: [b]- Ունե՞ք բանակային ընկերներ, ում հետ կապը դեռ պահում եք: Ի՞նչ հետաքրքիր պատմություններ ունեք իրենց հետ կապված: Պատմեք մեր ընթերցողին: [/b] -Իհարկե, պատերազմի ընթացքում ձեռք բերեցի շատ ընկերներ, որոնց հետ կիսել էի այդ օրերի դժվարություններն ու ուրախությունները, նրանցից մի մասի հետ այսօր էլ պահպանվել է ընկերությունը, ավելին՝ արդեն նրանց տղաների հետ եմ շփվում, ընկերություն անում, երբեմն օգտակար լինում իմ փորձով, խորհուրդներով, օգնության ձեռք մեկնում: Բայց պատերազմի ժամանակ, ցավոք, ոչ միայն ձեռք ես բերում հարազատ մարդկանց, ընկերների, այլև կորցնում ես: Նրանցից մեկն էլ իմ հրամանատար Մարգարյան Էրիկն էր, որի հետ լուսանկարը մինչև այսօր պահում եմ: Վերջին անգամ նրան տեսանք Ղոչազ սարը գրավելուց առաջ: Էրիկ Մարգարյանին ասացի՝ ես էլ եմ ուզում քո գլխավորությամբ մասնակցեմ գործողությանը:Գիտեր, որ վտանգավոր հատվածն է իրեն բաժին ընկել, ասաց՝ արի գիր ու ղուշ անենք, եթե հաղթես, իմ հետ կգաս, եթե չէ՝ մյուս կողմից կմասնակցես գրավմանը:Հաղթեց նա, ու մենք սկսեցինք Ղոչազ սարը մյուս կողմից շրջապատել:Դժբախտաբար նա այլևս չվերադարձավ, ունեցանք 33 զոհ, որոնցից մեկն էլ մեր քաջ ու խիզախ Էրկն էր: Անհետ կորածների մեջ էր: Ինչպես հիմա, այնպես էլ ծառայության ժամանակ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից ընկերներ եմ ունեցել, որոնց հետ շարունակվում է մեր բարեկամությունը: Ծառայությունից հետո էլ երբեք չի դադարել կապը բանակի, մեր զինվորների հետ: [b]- Ակտիվ զինվոր եք եղե՞լ, թե՞ խելոք:Վեճերի մեջ շա՞տ եք ընկել, ինչպե՞ս են վեճերն ավարտվել հիմնականում: [/b] -Ծառայության ընթացքում Վրաստանի հետ էլ կոնֆլիկտ էր հասունանում: Մեզ ուղարկեցին Կալինինոն հատող սահման, որտեղ խնդիրներ կային, հայերին թույլ չէին տալիս անցնել սահմանը:Երկու ընկերով սահմանապահ սվանին գերի վերցրեցինք՝ պայմանով բաց թողնել նրան, երբ մեր հայերին էլ իրենք կթողնեն:Դրա համար մեզ երեք օր գաուբախտ տարան: Տեղյակ չէինք պահել, ինքնագլուխ էինք արել: Բայց արդյունքում հայերին էլ թողեցին: Երբեմն պահն է թելադրել անել ինչ – որ բաներ: Բայց միշտ, որտեղ էլ եղել եմ, հրամանատարներս ինձ շատ են սիրել: Այդ հարգանքը եղել է փոխադարձ: Այսպիսի մի բան էլ եմ հիշում: Զորամասի հրամանատարն անընդհատ նորակոչիկներին էր աշխատեցնում, ինչքան ծանր բան կար՝ շինարարական աշխատանքներ և սև գործ, նրանք պիտի անեին, իսկ ես ասում էի միասին պետք է անենք, սա էն տեղն է, երբ իմ ու քո չպիտի լինի: Սկզբնական շրջանում նաև դրա հետ կապված լինում էր լարվածություն: Ծառայողների մեջ կային երևանցիներ, գյուղերից տղաներ: Չէի թողնում ոչ մեկին նեղացնեին, բոլորս եղբայրացել, մի ընտանիք էինք դարձել: Մանրամասները՝ [url=https://armdaily.am/?p=68669&l=am%2F&fbclid=IwAR1MZ5XlCKO_6XURehKWJiF88g25p8YTlLY4GLeFFNtRWs3vo1EHdVrXWZ8]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր