211652_close_icon
views-count18317 դիտում article-date 20:59 02-11-2019

Հայկ Սարգսյան. Առաջիկայում կունենանք նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Սևանի թերակղզում շրջայց կատարեցինք Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար պարոն Վերմիշյանի, տեղակալ պարոն Ղուլարյանի հետ: Տեղում քննարկեցիք Լճաշենից Սևանավանք ձգվող ճեմուղու նախագծման հետ կապված խնդիրները: Նաև հանդիպում-քննարկում ունեցանք թերակղզում առևտրի տաղավարներ ունեցող քաղաքացիների հետ: Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնեմ որոշումների մասին: Մի բան հստակ է՝ առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի և նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր