211652_close_icon
views-count2621 դիտում article-date 22:51 02-11-2019

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը

Նոյեմբերի 2-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի բակում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են «BMW 505» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Նմանատիպ նյութեր