211652_close_icon
views-count4966 դիտում article-date 23:24 02-11-2019

Ռոնալդուի մայր. Ֆուտբոլում մաֆիա կա, որի պատճառով տղաս տուժում է

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, անդրադարձել է նախորդ մրցաշրջանում լավագույն խաղացողի համար մրցանակի համար պայքարին: «Ֆուտբոլում մաֆիա կա, այդ բառն է այստեղ տեղին: Եթե տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ, ապա սա՝ մաֆիա է: Եթե Կրիշտիանուն անգլիացի կամ իսպանացի լիներ, նրանք այդպես չէին վարվի: Սակայն նա պորտուգալացի է՝ Մադեյրայից: Ես չգիտեմ, թե արդյոք նա կստանա իր «Ոսկե գնդակը», սակայն նա արժանի է դրան: Եթե տեսնենք տարվա ընթացքում նրա կատարած աշխատանքին, նա արժանի է», ասել է Ռոնալդուի մայրը:

Նմանատիպ նյութեր