7 օր առաջնագծում. շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ
Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:
[b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]