211652_close_icon
views-count1560 դիտում article-date 10:47 02-11-2019

Հայաստան կժամանեն ՌԴ Դաշնային ժողովի ներկայացուցիչները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկա օրերին Հայաստան կժամանեն ՌԴ Դաշնային ժողովի ներկայացուցիչները։ Նոյեմբերի 6-ին Գյումրիում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը: Նիստի ավարտից հետո սպասվում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հանդիպումը լրագրողների հետ։ Նշենք, որ 31-րդ նիստը տեղի էր ունեցել Մոսկվայում այս տարվա հունիսին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր