211652_close_icon
views-count329368 դիտում article-date 11:00 02-11-2019

Արտակարգ դեպք Երևանում. ВАЗ -ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և մինչ նրան օգնություն կցուցաբերեր, մեկ այլ ավտոմեքենա կրկնակի վրաերթի է ենթարկել վիրավորին. վերջինը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սենո Գ.-ն իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և կատարվածի մասին տեղեկացրել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը նույնիսկ զրուցել է գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ, ով ասել է, որ կարիք չկա շտապօգնություն կանչել, սակայն վարորդը կանչել է և մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել է, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում, կրկնակի վրաերթի է ենթարկել կնոջը, իսկ վարորդը մի կերպ է փախել, սակայն կինը տեղում մահացել է: Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Դավթյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկութունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վարորդ Սենո Գ.-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ: Վրաերթ վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրկնակի վրաերթի ենթարկած ավտոմեքենայի կոտրված մասեր: Պարզվել է նաև, որ վրաերթից հետո Սենո Գ.-ն բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով Սենո Գ.-ի ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր