211652_close_icon
views-count2065 դիտում article-date 20:44 01-11-2019

ԱԻ նախարարը քաղաքացիների է ընդունել. ավելացել է փրկարար ծառայությունում աշխատել ցանկացողերի թիվը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ նոյեմբերի 1-ին կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպման համար գրանցվել է տասը քաղաքացի: «Հոկտեմբերի 1-ից աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված, կտրուկ ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր ցանկանում են աշխատանքի անցնել Փրկարար ծառայությունում: Այս հանդիպման ժամանակ ևս քաղաքացիների մեծ մասը դիմել էր աշխատանքի ընդունվելու խնդրանքով: Նախարարը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց ուսումնասիրել աշխատանքի ընդունման դիմումները և հնարավորության դեպքում ընթացք տալ: Նախարար Ցոլակյանը ծանոթացավ բարձրացված մյուս հարցերին և խոստացավ իր իրավասության և հնարավորությունների սահմաններում լուծում տալ դրանց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր