211652_close_icon
views-count1615 դիտում article-date 20:27 01-11-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 38-ամյա վարորդը և 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 31-ին, ժամը 00.15-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.40-ին, վնաբվածքներով հիվանդանոց են դիմել 22 և 25-ամյա քաղաքացիներ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել են Ապարան քաղաքում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 12-րդ կմ-ին «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի մեջ. վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 8-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 23-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրու Մ. Խորենացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 51-ամյա վարորդը և 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 104 կմ-ին իրար են բախվել «Իվեկո» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Իվեկո»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր