211652_close_icon
views-count5086 դիտում article-date 18:34 01-11-2019

Հայբիզնեսբանկը՝ Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված մրցանակաբաշխության մասնակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խնայողությունների համաշխարհային օրվա ուղերձը ոչ միայն գումար խնայելն է՝ ապագայի հետ կապված ծրագրերն իրականացնելու համար, այլև խնայողությունը բառի լայն իմաստով՝ ժամանակի, ուժերի, ռեսուրսների: Հոկտեմբերի 31-ին [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը մասնակցեց Հայաստանի բանկերի միությունում՝ Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցած «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցանակաբաշխությանը: Նախապես հայտարարված «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով դպրոցականների շարադրությունների և տեսահոլովակների, ինչպես նաև «Բիզնես-պլանի կազմում» թեմայով ուսանողական մրցույթների մասնակիցների աշխատանքներն ուսումնասիրել և ամփոոփել էր գնահատող հանձնաժողովը, որը կազմված էր Հայաստանի բանկերի միության, առևտրային բանկերի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ներկայացուցիչներից: Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց օրվան ընդառաջ՝ հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները: Հայաստանի բանկերի միության կողմից մրցանակներ հանձնվեցին մրցույթի հաղթողներին: [color=#EF2929] ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի անհատական մրցանակին արժանացան երկու ուսանող: ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հրաչյա Զաքարյանի աշխատանքը տարբեր գործառույթներ իրականացնող միկրոսխեմաների, ինչպես նաև տարբեր փոքր սարքավորումների տեղական արտադրության և սպառման վերաբերյալ էր, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Խաչատրյանի Բիզնես պլանը՝ լաստիկային հյուսվածքով պաստառների արտադրության: Միջոցառման շրջանկներում ինֆոգրաֆիկ աշխատանքների՝ «Խնայում եմ հանուն…» թեմայով մրցույթի հաղթողին մրցանակ շնորհեց նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը: Հայաստանում Խնայողությունների միջազգային օրը նշվում է արդեն յոթերորդ տարին: Մեր երկրի բնակչության համար խնայողությունների պահպանման կայուն միջոց են համարվում բանկային ավանդները: [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ն այսօր հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը և հատկանշական է, որ ավանդային պորտֆելի ծավալով շուկայում զբաղեցնում է առաջին տեղը: Խնայում ենք ինչպես հանուն նոր սերնդի, այնպես էլ հանուն մեր մոլորակի ապագայի: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր