211652_close_icon
views-count1418 դիտում article-date 21:11 01-11-2019

ՀՀ ԱԳՆ-ն ակտիվ աշխատում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ակտիվ աշխատում է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մեզ համար չափազանց էական, կարևոր ու սուր հարց է վիզաների ազատականացման գործընթացը: Մենք աշխատում ենք, և’ անմիջապես հանձնաժողովի, և’ անդամ պետությունների հետ: Մենք երկկողմ մակարդակում նույնպես շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի կարողանանք մոտեցնել այդ պահը, և ունենալ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը: Երկխոսության գործընթացը դեռ ազատականացումը չէ, բայց շատ էական փուլ է այդ գործընթացն առաջ տանելու համար»,- ասաց Մնացականյանը: Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար գերակա խնդիրն է հասնել այն շեմին, երբ մենք կկարողանան հայտարարել երկխոսության մեկնարկի մասին:

Նմանատիպ նյութեր