1802 դիտում
21:11 01-11-2019
ՀՀ ԱԳՆ-ն ակտիվ աշխատում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ակտիվ աշխատում է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մեզ համար չափազանց էական, կարևոր ու սուր հարց է վիզաների ազատականացման գործընթացը: Մենք աշխատում ենք, և’ անմիջապես հանձնաժողովի, և’ անդամ պետությունների հետ: Մենք երկկողմ մակարդակում նույնպես շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի կարողանանք մոտեցնել այդ պահը, և ունենալ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը: Երկխոսության գործընթացը դեռ ազատականացումը չէ, բայց շատ էական փուլ է այդ գործընթացն առաջ տանելու համար»,- ասաց Մնացականյանը:
Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար գերակա խնդիրն է հասնել այն շեմին, երբ մենք կկարողանան հայտարարել երկխոսության մեկնարկի մասին:
Նմանատիպ նյութեր
1544 դիտում
19:15 25-10-2019
Ավստրիան ՀՀ-ին կսատարի ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում
859 դիտում
21:45 09-09-2024
ՀՀ փոխվարչապետը հայտարարեց Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը